ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
ՌԴ ԱԳՆ-ն պահանջել է ձերբակալել Ուկրաինայի ԱԱԾ-ի ղեկավարին
22:00, 31.03.2024 | mamul.am
4339 | 0

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Ուկրաինայի իշխանություններին է փոխանցել «Ահաբեկչական պայթյունների դեմ պայքարի միջազգային կոնվենցիայի» (ICBT) և «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային կոնվենցիայի» (ICFT) շրջանակներում անհապաղ ձերբակալելու և արտահանձնելու պահանջները բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել ահաբեկչություններում, այդ թվում՝ մարտի 22-ին Crocus City Hall-ում կատարված հարձակմանը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ առանձին նշվում է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկի անունը, ով խոստովանել է, որ Ուկրաինան կազմակերպել է Ղրիմի կամրջի վրա պայթյունը։

Ի թիվս այլ ահաբեկչությունների, ռուսական գերատեսչությունը նշել է պայթուցիկ սարքերի օգտագործումը, որը հանգեցրել է լրագրող Դարիա Դուգինայի և ռազմական հրամանատար Մաքսիմ Ֆոմինի (Վլադլեն Թաթարսկիի) մահվանը, գրող Զախար Պրիլեպինի ծանր վնասվածքին և նրա վարորդ Ալեքսանդր Շուբինի մահվանը, Ղրիմի կամրջի պայթյունի հետևանքով 5 մարդու մահվանը և 42 մարդու վիրավորմանը:

Ռուսաստանն Ուկրաինայից պահանջում է «անհապաղ դադարեցնել ցանկացած աջակցություն ահաբեկչական գործողություններին, հանձնել մեղավորներին և փոխհատուցել տուժածներին պատճառված վնասի համար»։ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Կիևի կողմից հակաահաբեկչական կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների խախտումը կհանգեցնի նրա միջազգային իրավական պատասխանատվության։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր