ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Ո՞վ կճանաչվի ՀՀ լավագույն մարզիկ
19:06, 12.12.2012 | mamul.am
7211 | 5

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան պաշտոնապես հրապարակել է 2012 թվականի Հայաստանի լավագույն մարզիկների հավակնորդների ընդլայնված ցուցակը և լավագույն թիմերի անունները: ՀՄԼՖ-ն ամեն տարվա վերջում մարզական լրագրողների շրջանում հարցում է անցկացնում` որոշելու համար տարվա 10 լավագույն մարզիկներին:

Հայաստանի լավագույն մարզիկի քվեարկությունը մեկնարկել է այսօր: Դեկտեմբերի 20-ին հայտնի կդառնա լավագույն տասնյակը:

2012թ. Հայաստանի լավագույն մարզիկներ`

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ`
Արսեն Ջուլֆալակյան (Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի բրոնզե մեդալակիր), Արթուր Ալեքսանյան (Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն), Յուրի Պատրիկեև (Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր):

Ազատ ոճի ըմբշամարտ`

Դավիթ Սաֆարյան (Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր):

Ձյուդո`

Հովհաննես Դավթյան (Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր):
Ծանրամարտ`

Հռիփսիմե Խուրշուդյան (Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր), Սամվել Գրիգորյան, Աղասի Աղասյան, Վարդան Դավթյան, Հայկ Հակոբյան (բոլորը՝ համաշխարհային ուսանողական խաղերի արծաթե մեդալակիրներ), Սմբատ Սարգսյան, Վանիկ Ավետիսյան (երկուսն էլ՝ համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր):

Ստենդային հրաձգություն`

Երջանիկ Ավետիսյան (Եվրոպայի չեմպիոն):

Սպորտային մարմնամարզություն`

Հարություն Սերդինյան (Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր):

Շախմատ`

Լևոն Արոնյան (Համաշխարհային օլիմպիադայի հաղթող, առաջին խաղատախտակի վրա ոսկե մեդալակիր), Վլադիմիր Հակոբյան (Համաշխարհային օլիմպիադայի հաղթող, երրորդ խաղատախտակի վրա բրոնզե մեդալակիր):

Սամբո`

Մխիթար Մխիթարյան (աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն), Գայանե Խաչատրյան, Սոսե Բալասանյան, Տիգրան Կիրակոսյան, Աշոտ Դանիելյան, Վաչիկ Վարդանյան, Հարություն, Հարություն Մեհրաբյան, Մավրիկ Նասիբյան, Վահիկ Վարդանյան (բոլորը` Եվրոպայի բրոնզե մեդալակիր):

Ֆուտբոլ

Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան, Մարկոս Պիզելի, Արաս Օզբիլիս (բոլորը՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքական):

Հավաքականներ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքական (Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան. Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան)- համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն:

''Միկա'' շախմատի կանանց թիմ (Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Հայրապետյան, Հարիկա Դրոնավալի, Լեյլա Ջավախիշվիլի) - Եվրոպայի ակումբային առաջնության փոխչեմպիոն:

Ծանրամարտի Հայաստանի ուսանողական հավաքական (Համաշխարհային ուսանողական խաղերի թիմային առաջնության երկրորդ մրցանակակիր):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքական (Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում երրորդ տեղ):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր