ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
«Իշխանության գլուխ ես մնում, որ ի՞նչ անես». Ոսկան Սարգսյան
17:18, 11.04.2024 | mamul.am
1991 | 1

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանական թեզեր հանրայնացնող, առանց սահմանազատման քարտեզի հաստատման Տավուշից 4 գյուղերի տարածքները միակողմանի կերպով Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության մասին հայտարարած, պատերազմով ոսկեպարցիների վախեցնել փորձած Նիկոլ Փաշինյանը նոր պատերազմի դեպքում ինչպե՞ս է գերագույն գլխավոր հրամանատարություն անելու, կոչ անելու պայքարել ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ի վիճակի չէ ապահովելու Հայաստանի անվտանգությունը։ Իշխանության գլուխ ես մնում, որ ի՞նչ անես, Հայաստանից նոր տարածքներ հանձնես Ադրբեջանին, շարունակես հուսալքել ու պառակտել հանրությանը»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր