ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
«Ալեն Սիմոնյանն այսօր կարողացավ ապահովել, որ իր ընտանիքից էլ ոչ մեկը չկալանավորվի». Աննա Մկրտչյան
22:06, 11.04.2024 | mamul.am
4183 | 0

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ-ում ասաց.. «Ինչ համար նորություն չէ, որ Սերժ Սարգսյանից մեկ իշխանազավթները, մեկ էլ թուրքերն են նույն զգացողությունների մեջ ընկնում: Բա ո՞նց կարող է չընկնեք, 42 հազար քկմ հայրենիք էր պահել, որը 6 տարի է` ծախում եք, հանձնում եք, հլը չի վերջանում: Սերժ Սարգսյանն այնպիսի վիճակում էր դրել Ալիևին, որ փակ դռների հետևում ասում էր, որ այլևս հնարավորություն չունի որևէ կերպ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չճանաչելու: Դուք չեք կարող հաշտ լինել Սերժ Սարգսյանի Հայաստանի հետ, որովհետև ձեզ այստեղ իշխանության են բերել՝ այդ Հայաստանը մանր-մանր կտրտելու ու հանձնելու համար: Ալեն Սիմոնյանն այսօր կարողացավ ապահովել, որ իր ընտանիքից էլ ոչ մեկը չկալանավորվի, շնորհակալություն էլ հայտնեց»: Նա դիմեց վարչապետ Փաշինյանին՝ ասելով. «Էլ հարսին չկալանավորեք, խնդրում եմ, ում ուզում եք ստեղից կալանավորեք, մենակ Ալեն Սիմոնյանի ընտանիքից ոչ մեկին չկալանավորեք: Ինքը հիանալի կարողացավ էսօր ցույց տալ, որ ձեզանից չի թռնելու, որ երբեք ձեզ չի խաբելու, ինչ հրահանգ տաք՝ կատարելու է, ես խնդրում եմ, որ դուք դա ամեն դեպքում գնահատեք: Այլ հարց է, որ ԱԺ նախագահի աթոռն իրապես շատ ծանր է, որովհետև կարելի է ԱԺ նախագահ լինել լավ, կիսալավ, բայց գոնե պետականաքանդության մեջ մասնակցության այդ խմբակի մեջ փայաբաժին չեն ունեցել: Բայց իրենն ամենածանրն է: Ալեն Սիմոնյանն ունեցել է հիանալի ճանապարհ և ինչպես ընդունված է ասել, միայն վնգստացող դատավորներն են, որ կարողացել են ապահովել Ալեն Սիմոնյանի պատվի և արժանապատվության գոյությունը»:

«Ալեն Սիմոնյանն այսօր կարողացավ ապահովել, որ իր ընտանիքից էլ ոչ մեկը չկալանավորվի». Աննա Մկրտչյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր