ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+18 °C
«Ժողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն». Դավիթ Անանյան
16:30, 19.04.2024 | mamul.am
1187 | 0

«Հաճախ ասվում է, թե միգուցե ճիշտ կլիներ, որ ընդդիմադիր պատգամավորներն իրենց մանդատները վայր դնեն՝ ստեղծելով իրավական ճգնաժամ, սակայն այդ հարցում նույնիսկ իրավաբանների մոտ միասնական կարծիք չկա։ Շատ կարևոր ու շատ պետք են իրենց մանդատներն այսօր ԱԺ-ում ունենալը»,- ասաց տնտեսագետ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը «Տավուշ․ արտաքին, թե ներքին դիմադրության շարժում» խորագրով քննարկման ժամանակ։ Դավիթ Անանյանի կարծիքով ճիշտ կազմակերպված փողոցային պայքարի արդյունքում կարճ ժամանակում հնարավոր է հասնել իշխանափոխության։ «Ժողովուրդը երբեք ոտքի չի կանգնելու, եթե առաջնորդություն չլինի։ Մահապարտների էլիտա է պետք՝ պատրաստ անձազոհության և առաջնորդության, իսկ այդ առաջնորդությունը պետք է ստանձնել քաղաքական լայն կոնսոլիդացիայի արդյունքում։ Կարևորը քաղաքական համախմբումն է՝ առանց քաղաքական հավակնությունների ու սակարկումների»,-ասաց Դավիթ Անանյանը։

«Ժողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն». Դավիթ Անանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր