ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր իրավահաջորդ Ջո Բայդենի գործողությունների պատճառով աշխարհը միջուկային պատերազմի շեմին է։ «Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին։ Բայց ես նոր, հրաշալի աշխարհ կբերեմ»,- ասել է Թրամփը՝ Ֆրիլենդում իր աջակիցների առջև ելույթի ժամանակ։ Ընդ որում, Թրամփի խոսքով, միայնը ինքը կարող է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը։ Բացի այդ, Թրամփը վստահեցրել է, որ իր օրոք չէին սկսվի ո՛չ պաղեստինա-իսրայելական, ո՛չ ուկրաինական հակամարտությունները, ինչպես նաև տեղի չէր ունենա Իրանի ուժեղացումը: |