ԱՄՆ 66 կոնգրեսական Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ է արել 200 միլիոն դոլար հատկացնել արցախցիներին, ընդլայնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, դադարեցնել ռազմական և անվտանգային բոլոր հատկացումներն Ադրբեջանին և ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական հանցագործների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։ Նամակն ուղարկվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների գծով հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս-Բալարթին և պատգամավոր Բարբարա Լիին։ - 20 միլիոն դոլար ռազմական ֆինանսավորում, - 10 միլիոն դոլար՝ միջազգային ռազմական կրթության և ուսուցման համար, - 10 միլիոն դոլար՝ իրավական բարեփոխումների համար, - 10 միլիոն դոլար՝ ժողովրդավարական բարեփոխումների համար։ |