ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Պատասխանատու պետք է լինել հնչող բոլոր բառերի, մտքերի հանդեպ». Հակոբ Բադալյան
22:48, 11.05.2024 | mamul.am
6452 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Եթե հարթակից հնչում է ակնհայտորեն չստացված որևէ «միտք», ապա որևէ կերպ զարմանալի չէ, որ իշխանությունն անմիջապես փորձում է դրանով համալրել իր քարոզչական զինանոցը:
Նույնը կաներ, և անում է, բնականաբար, ընդդիմությունը: Շատ բնական է, որ կողմերը ձգտում են օգտագործել յուրաքանչյուր վրիպում:
Տվյալ պարագայում էականն այն է, որ մեծ նպատակներ ու խնդիրներ հետապնդող հարթակից հնչեն այդ նպատակներին ու խնդիրներին համարժեք, հղկված, պատրաստված մտքեր: Ես չեմ ասում՝ «քաղաքական տեքստեր»: Բոլորովին, ոչ բոլոր հնչող տեքստերն են, որ կարող են լինել քաղաքական՝ բառի ուղիղ իմաստով: Բայց պատասխանատու պետք է լինել հնչող բոլոր բառերի, մտքերի հանդեպ, որովհետև դա պատասխանատվություն է մոտ և հեռու լսարանների հանդեպ:
Մարդը կարող է իր գործն ու առաքելությունն անել իր տեղում, որտեղ կարող է լինել հրաշալի՝ օրինակ տեղահանված արցախցիներին օգնության հարցում, բայց կարող է «գլխիվայր» շուռ գալ՝ երբ հայտնվում է մի տեղում, որն ակնհայտորեն իրենը չէ: Եվ ոչ միայն ինքը կարող է գլխիվայր շուռ գալ՝ ակամա, այլ նույնքան ակամա էլ շուռ տալ շատ այլ բաներ»։

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր