ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Կոչ եմ անում այս կադրերը դիտելուց հետո զանգվածաբար դասադուլ սկսել հենց երկուշաբթի օրվանից». Աննա Կոստանյան
20:48, 11.05.2024 | mamul.am
11598 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատ եմ ափսոսում, որ հարազատ ALMA MATER-ում (Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան-խմբ.) այս որակն ունեցող ռեկտորն է ուսանողների ճակատագիրը տնօրինում։ Ժամանակին, երբ ես էի սովորում և ռեկտորը Սուրեն Զոլյանն էր, բուհը ծաղկում էր, առաջադիմում, ուներ կրթական բարձր որակ։
Նկարելով ուսանողին սպառնացող ռեկտորի (Դավիթ Գյուրջինյան) ձեռքի տակ սովորող ուսանողներին ցավակցում եմ ու կոչ անում այս կադրերը դիտելուց հետո զանգվածաբար դասադուլ սկսել հենց երկուշաբթի օրվանից։ Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան։ Մի՛ լռեք ու թույլ մի՛ տվեք ձեզ վախեցնել նման մանրախնդիր ճնշումներով»։

Աղբյուրը` Աննա Կոստանյա
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր