ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Հայր Վահանը փարաջայի տակ զենք էր բերում ու հայրենիքը պաշտպանում». Կարինե Հարությունյան
00:30, 12.05.2024 | mamul.am
4050 | 1

Լրագրող Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայր Վահան (աշխարհիկ անունը՝ Ստեփան) Դավթյան:
Ֆեյսբուքում Հայր Վահանի նկարն է «շրջում»: Տեղին է հիշելը նրան:
Նա զոհվել է Աշոտի հետ՝ Մելիքբեկյան, Ղազախի եւ Իջեւանի միջեւ եղած բարեկամության քարերը պայթեցնելիս: Չորսից երկուսը զոհվել են, երկուսը՝ փրկվել:
Հայր Վահանն է ինձ մկրտել Մակարավանքում, 1989-ի հունիսին: Նա Մակարավանքի վարդապետն էր: Մի համեստ հոգեւորական:
Վերջին անգամ հանդիպել ենք 1989 -ի նոյեմբերի 4-ին, 5-ին... Մասնակցում էինք ՀՀՇ հիմնադիր համագումարին: Համագումարի ավարտին Աշոտն առաջարկեց իրենց հետ Իջեւան գնալ, Երեւանում գործեր ունեի, ասացի՝ երկու-երեք օրից կգամ: Նոյեմբերի 7-ին, թե 8-ին Իջեւանում էի, իմացա, որ գիշերը զոհվել են Հայր Վահանն ու Աշոտը... Զանգեցի ՀՀՇ, Վանոյին ասացի եղելությունը...
Հայր Վահանը այն հոգևորականն էր, որը կռվում էր ադրբեջանցիների դեմ, որը փարաջայի տակ զենք էր բերում ու հայրենիքի պաշտպանությունը առանց իր մասնակցության չէր պատկերացնում:
Հայր Վահանը հուղարկավորված է Սուրբ Գայանե եկեղեցու բակում:
Հ.Գ. Այսօր իմ որոշ ընկերներ կամ ծանոթներ, որոնք սրա -նրա աչքն են խոթում իրենց ազատամարտիկ լինելը, բայց որոնց ազատամարտիկ լինելը սահմանափակվել է մեկ-երկու օր Ղարաբաղում գտնվելով ու, մեծ հաշվով, համազգեստով ու զենքով նկարվելով: Նրանք նաեւ ցինիկ գրառումներ են անում՝ միայն թե արդարացնեն իրենց որտեղ լինելը մեր օրերում: Էլ չեմ խոսում իշխանամերձ վայ գեներալների մասին, որոնք երկիրն էլ կծախեն հանուն փողի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր