ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Սցենար, որին ամենից շատ ինքս չէի ցանկանա հավատալ». Գարեգին Պետրոսյան
21:48, 11.05.2024 | mamul.am
7085 | 0

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սցենար, որին ամենից շատ ինքս չէի ցանկանա հավատալ։
Օր առաջին։ Մարդկանց հոծ բազմություն Հանրապետության հրապարակում։ Բագրատ սրբազանը հայտարարում է 7-10 օր համբերատար պայքարի անհրաժեշտության մասին։
Օր երկրորդ։ Քաղաքական ընդդիմության մի հատված «իր ռեսուրսը» թույլ է աշխատեցնում։ Շարքերը նոսրանում են, ինչը տեղի է տալիս հուսահատական բնույթի տարաբնույթ խոսակցությունների։
Օր երրորդ։ Ընդդիմության մեջ սկսում են ի հայտ գալ ընդդիմության շերտեր։ Հուսահատությունն սկսվում է գեներացվել։
Օր Չորրորդ։ Սկիզբ է առնում հանրահավաքի առաջնորդների վարկաբեկման գործընթացը։ Զանազան զուգորդություններ նախկին շարժումների անհաջողություններին հետ, շահադիտական քննադատություններ։ Ի դեպ, որոշ խմբեր, ի սկզբանե, հատուկ նկատառումով և դեմոնստրատիվ ձևով աջակցություն են հայտնել շարժմանը, որպեսզի չորրորդ օրը գործելու «լեգիտիմություն.» վաստակեն։
Օր հինգերորդ։ Քնում են «քննադատները», արթնանում են «կոնսպիրոլոգները»։ Ծնվում են դավադրական տեսություններ, որոնք շարժումը կապում են իշխանությունների հետ հետ։
Օր վեցերորդ։ Կոնսպիրոլոգները սկսում են գեոպոլիտիկ հարթության մեջ փնտրել տափակ հիմնավորումներ։ Օրինակ, եթե Պուտինի դաբրոն չունենար, վաղուց էր Նիկոլը հեռացվել։
Եվ այսպես, չնայած Բագրատ սրբազանը 7-10 օր համբերատար ու նվիրական պայքարի հորդոր էր հղել, 6-րդ օրվա ավարտին շարժումն այլևս միարժեք չի ընկալվում։
Հ.Գ. Ամեն շարժում իր ծավալմամբ ու բովանդակությամբ, այնուհանդերձ, յուրահատուկ է։ Հետևաբար շատ կցանկանայի, որ այս պայքարն արդյունքի առումով ևս լիներ յուրահատուկ։ Ինքս Բագրատ Սրբազանի պայքարի մասնիկն եմ ու հավատալու եմ այս պայքարի նվիրականությանն ու անկեղծությանը` անկախ ելքից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր