ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Պայթած արկը՝ Գորիսի եկեղեցու բակում
22:24, 11.05.2024 | mamul.am
7003 | 0

Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ունի հարուստ պատմություն, այս եկեղեցին հայտնի է մի շարք նշանավոր իրադարություններով, սակայն այցելուներին առաջին հերթին այստեղ գրավում են եկեղեցու հարավային պատի վրա առկա արկի պայթյունից առաջացած վնասվածքներն ու պատի տակ դրված պայթած արկը։

Այս արկն ու վնասվածքները հատուկ են թողնվել իրենց տեղում՝ որպես Արցախյան առաջին պատերազմի հիշեցում, երբ քաղաքը մոտ երկու տարի ենթարկվել է ռմբակոծության։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1897-1904 թթ․։ Եկեղեցին օծվել է 1903 թվականին Մկրտիչ Խրիմյանի կողմից։ Եկեղեցին սկսել է գործել 1904 թվականից, սակայն չի ունեցել գմբեթ և խորան։
1920 թվականին այս եկեղեցում է ամուսնացել Գարեգին Նժդեհը, իսկ մեկ տարի անց այս նույնը եկեղեցում Նժդեհն օծվել է` որպես սպարապետ։ Եկեղեցին գործել է մինչև 1926 թվականը։
Փակումից հետո այն օգտագործվել է` որպես պահեստ, այնուհետև մինչև 1988 թվականը՝ Երկրաբանական թանգարան։ 1989 թվականին դեկտեմբերին վերաբացվել է, իսկ հետագա տարիներին եկեղեցու վրա դրվել է գմբեթ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր