ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին
23:48, 11.05.2024 | mamul.am
3104 | 0

Այսօր՝ մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնությունից, ովքեր հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղուց մոտ 70 մ հյուսիս՝ գերեզմանատուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արցախի Հանրապետության բնակիչ, 61-ամյա Վահան Հ.-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, հանկարծամահ է եղել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր