ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Հայաստանի կողմից Պաղեստինը ճանաչելուց հետո Իսրայելը հավելյալ սպառազինություն կմատակարարի Ադրբեջան․ #ZonaMilitar
16:54, 25.06.2024 | mamul.am
5974 | 2

Հայաստանը հայտարարել է Պաղեստինը ճանաչելու մասին: Այս ֆոնին Իսրայելը կքննարկի Ադրբեջանին զենքի լրացուցիչ համակարգեր վաճառելու հնարավորությունը, գրում է Zona Militar պարբերականը։

Հոդվածում նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը կրկին աճել է, և Բաքուն Իսրայելի պաշտպանության նախարարությանը գնումների նոր ցուցակ է ներկայացրել:

«Դա տեղի է ունենում Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բարձր մակարդակի բանակցություններին զուգահեռ։ Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ Հայաստանը վերջերս հնդկական արտադրության ATAGS կատարելագործված քարշակվող հրետանային համակարգ գնելու որոշում է կայացրել։

Իսրայելը սերտ կապեր ունի Բաքվի հետ և հանդիսանում է Ադրբեջանին սպառազինության խոշոր մատակարար։ 2020թ․, երբ հակամարտությունը վերածվեց իսկական ռազմական առճակատման, Ադրբեջանն օգտագործում էր Israel Aerospace Industries (IAI) ընկերության արտադրության Lora հեռահար «երկիր-երկիր» դասի հրթիռ, Harop պարեկող զինամթերք, որը նույնպես IAI-ի արտադրության է։

Ավելի վաղ Բաքուն Իսրայելից խնդրել էր Blue Bird ընկերության արտադրության Spy-X պարեկող զինամթերք»,- ասվում է հոդվածում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր