Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «370 թվականին Ներսես Ա Մեծ կաթողիկոսը գլխավորել է Հայոց բանակը Ձիրավի ճակատամարտում: 451 թվականին Հովսեփ Ա Կաթողիկոսը և Ղևոնդ քահանան առաջնորդել են Ավարայրի ճակատամարտում հայոց բանակը։ 1827 թվականին Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցին դարձավ Օշականի ճակատամարտի խորհրդանիշը, որի շնորհիվ ազատագրվեց Սուրբ Էջմիածինը։ 1944 թվականին Գևորգ VI Կաթողիկոս Չորեքչյանը դրամահավաք է կազմակերպել, որի շնորհիվ Սասունցի Դավիթ տանկային դիվիզիան փոխանցվել է խորհրդային բանակին։ Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ քահանաները եղել են ժողովրդի, բանակի հետ: Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվել են սարկավագներ Նարեկ Պետրոսյանն ու Ռուստամ Պողոսյանը, իսկ վարդապետ Մկրտիչ Կարապետյանը համարվում է անհայտ կորած։ «Եկեղեցին զբաղվում է ոչ թե քաղաքականությամբ, այլ հայրենիքի փրկությամբ։ Հայրենիքի փրկությունը եկեղեցու առաջնային գործերից է»․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան»։ |