Շարժման ընթացքը մինչ այս պահը Բագրատ Սրբազանը դրական է գնահատել․ «Ես ուրախանում եմ մարդկանց ուրախությունից, այս ուրախությունն ինձ կյանք է տալիս, այն կեղծ ու գնված չէ»,- ասել է Տավուշի թեմի առաջնորդը։ Օրվա ընթացքում նա մի խումբ քաղաքացիների հետ այցելել է Նկարիչների և Գրողների միություններ, Գիտությունների ազգային ակադեմիա։ Շրջայցը եզրափակվել է Հանրապետության հրապարակում։ Օրը կամփոփվի Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ ժամը 19։00-ին, այս մասին հայտնել է շարժման առաջնորդը: |