Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկն արձանագրեց. «Միշտ մասնակցել եմ ակցիաներին, բայց այսպիսի բիրտ ուժ չեմ տեսել` ոտքով հարվածելով, մարդկանց վրա քշելով, բոլորին բերման ենթարկելով, ծեծելով: Տիկին Գոհարի հանդեպ առանձնահատուկ դաժանություն էին կիրառում, արդեն նույնիսկ այն նստարանն էին քաշքշում, որի վրա նա նստած էր: Ասում էին` մի օգտվի քո կարգավիճակից»: |