ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենն ազատվել է պաշտոնից
11:36, 15.05.2024 | mamul.am
3478 | 0

Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն ազատվել է աշխատանքից, այս մասին հայտնում է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, բժիշկ Գևորգ Թամամյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ․ «Քիչ առաջ բժիշկ Դանելյանն ազատվել է աշխատանքից` Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից։ Իմ պատասխանն այդ որոշմանը` ներկայացրել եմ ազատման դիմում։ Պատճառների մասին` քիչ անց կխոսենք։
Մեծ պատիվ է լինելը բժիշկ Դանելյանի աշակերտը, և չեմ հանդուրժելու որևէ անարդարություն, առավել ևս, երբ այս ամենն ունի քաղաքական հիմքեր։
Քիչ մնաց, պինդ կացեք»։

Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենն ազատվել է պաշտոնից
Աղբյուրը` Գևորգ Թամամյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր