ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Եվրոպական Համալսարանի ՈՒԽ-ն իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
21:00, 15.05.2024 | mamul.am
1059 | 0

Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն իր լիակատար աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և նրա առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին․ «Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներն անտարբեր չեն թողել նաև մեզ՝ Հայաստանի Եվրոպական համալսարանի ուսանողներիս:
Լինելով այս պետության իրավագիտակից քաղաքացիներ, մեզ համար մտահոգիչ են երկրում ահագնացող ներքին և արտաքին լարվածությունը, պետականության և ինքնության խորացող ճգնաժամը: Այս իրավիճակում, երբ խնդիրը ոչ այնքան քաղաքական է, որքան համազգային և համապետական՝ մենք անտարբերությունը և կրավորական կեցվածքը համարում ենք հանրային դասալքություն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն գոյաբանական մարտահրավերների առաջ և ուրվագծելով պետական արդյունավետ կառավարման հեռանկարի բացակայությունը՝ Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողական խորհուրդը իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և նրա առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին։

Հաշտեցման օրակարգը այլընտրանք չունի, ներքին համերաշխությամբ և մեր ներուժի համախմբմամբ միայն կարող ենք հանգուցալուծել առկա սպառնալինքները՝ հանուն Հոգևոր Հայաստանի:
Աստված պահապան բոլորիս...»,- ասվում է հայտարարության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր