Թբիլիսին և Անկարան ողջունում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ: «Մենք ողջունում ենք այն, որ ձեռք բերված համաձայնության համաձայն՝ մեկնարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը։ Դա հիմք է ծառայում երկու երկրների միջև վերջնական խաղաղության համաձայնագրի կնքման համար»,- ասել է Կոբախիձեն։ Իր հերթին, Էրդողանն ասել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության կնքումը «պատմական հնարավորություն կլինի ամբողջ տարածաշրջանի համար»։ |