ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+33 °C
«Չեմ կարող տանը նստած` ինձ հանգիստ զգալ, երբ որ մեր ժողովուրդը տառապանքի մեջ է». Մրո
21:18, 18.05.2024 | mamul.am
1138 | 1

Այսօր երեկոյան Սուրբ Աննա եկեղեցու բակում ելույթ ունեցավ նաև սիրված երգիչ Արսեն Գրիգորյանը` Մրոն:

«Տանը նստելով` ասելով` դե մենք Երևանում ենք ապրում, ստեղ մեզ համար ամեն ինչ լավ է, ի՞նչ գործ ունենք, ի՞նչ գործ ունենք քաղաքականության մեջ մտնենք... Այսպես չի լինի... Արդյո՞ք սա քաղաքականություն է, իհարկե` ոչ:

Շատ-շատ են ինձ ասում` ինչ գործ ունես քաղաքականության մեջ: Հավատացեք` ոչ իմ խոսույթն է քաղաքական, ոչ իմ ապրածն է քաղաքական, 1988 թվականից սկսած ես պայքարի մեջ եմ` հանուն մեր ազգային իրավունքների և հանուն մեր պետական իրավունքների: Ուրիշ տարբերակ ես չեմ պատկերացնում, չեմ կարող տանը նստած ինձ հանգիստ զգալ, երբ որ մեր ժողովուրդը տառապանքի մեջ է, երբ մեր հայրենիքը բզկտվում է: Սա սովորական երևույթ է, սրա մեջ որևէ արտառոց բան չկա: Իմ պատկերացմամբ` հայրենասիրությունը շատ սովորական երևույթ է, հակառակն է արտառոց, երբ մարդն ինքն իր տեսակին, իր ազգային ու պետական իրավունքներին տեր չի կանգնում` գերադասելով իր անձնական իրավունքները»,- ասաց նա` տեղեկացնելով, որ վաղն առավոտյան մշակութային գործիչների հետ գնալու են Կիրանց:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր