ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +19 °C ... +31 °C Վաղը`+33 °C
«Կարծես Հայաստան երկրի հակառակ կողմի վարչապետն ու գլխավոր հրամանատարն է». Նարինե Դիլբարյան
02:06, 20.05.2024 | mamul.am
3114 | 0

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ միջազգային հանցագործ, ցեղասպան ալիևը, «Նոլդու Փաշինյան» երգը երգելով, ավտոմեքենա է վարում Հայոց Շուշիում, որը ՔՊ վարչապետ Փաշինյանի քաղաքականության և հրամանատարության օրոք դժգույն և դժբախտ, ազերթյուրքերի կողմից բռնազավթված ու հայաթափված է, ինչպես ողջ Արցախի Հանրապետությունը, նույն ազեր-թյուրքին սահմազատատում-գծում անվան ներքո հանձնվող Կիրանցի բնակիչները լալիս ու օգնություն, պաշտպանություն են խնդրում՝ իրենց տներն ու ճանապարհները պահելու համար, նման ցավալի երգերի ու սահմանազատումների հերոս դարձած Փաշինյանը «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցական խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլն է անցկացնում նույն Տավուշում՝ Պարզ լճի մոտ․ ուժեղ մարզական ավանդույթներ է ստեղծում՝ անհաղորդ զուգահեռ իրականությանը․ կարծես Հայաստան երկրի հակառակ կողմի վարչապետն ու գլխավոր հրամանատարն է, լրացնում-ավարտո՞ւմ է իր դարակազմիկ «Երկրի հակառակ կողմը» գիրքը․․․․»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր