ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+33 °C
Արցախցի լրագրողը պատասխանել է Տավուշի մարզային վարչության պետին
22:54, 19.05.2024 | mamul.am
3707 | 0

Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը գրում է.

«Այսօր Տավուշի ոստիկանապետի աթոռը զբաղեցնողի արտահայտության մասին։

Ես հավատում եմ, որ Արցախ վերադառնալը հնարավոր է և սա պաթետիկ խոսքեր չեն։ Դրան հասնելու համար երկար և դժվար ճանապարհ ունենք անցնելու, բայց առանց թրքահպատակների, առանց պարգևավճարի դիմաց Հայրենիք վաճառողների, նաև Հայրենիքի համար գործով, ոչ թե միայն խոսքով պայքարողների շնորհիվ։

Պարոն ոստիկան ջան, իմ հոգին խաղաղ է, որովհետև ես գիտեմ ինչ ունեմ արած Հայրենիքիս համար, կարող է շատ չնչին բան եմ արել, բայց երբեք շահի համար իմ սկզբունքներին չեմ դավաճանել։

Դուք մտածեք... Մնացածը ընկերներս գրել են, ինչի համար շատ շնորհակալ եմ ընկերներ ջան։ Կարող եք թերթել իմ էջը և կարդալ, Պարոն ոստիկան ջան։

Իմիջայլոց Ձեր հեռանալուց հետո երբ համացանցում նայում էի այդ տեսաձայնագրությունը, ձեր ենթականերից մեկը մոտեցավ, մի շատ պարկեշտ ոստիկան, կարծելով որ Լենա տատիկի ծննդյան տեսաձայնագրությունն եմ նայում, ուզում էր ինքն էլ նայեր.

-Լենա տատիկին են շնորհավորո՞ւմ:

Նայեցի աչքերի մեջ և ասացի.

-Ոչ, ձեր պետի մասնակցությամբ տեսաձայնագրությունն եմ նայում, որտեղ նա ասաց «Բա Արցախից ինչի՞ դուրս եկաք: Մնայիք Արցախում»:

Եվ նա գլուխը կախ, առանց մի բառ խոսելու, հեռացավ։

Կրկին շնորհակալ եմ ընկերներ ջան` քննադատելու համար ոստիկանի արտահայտությունը, ձեր հրապարակումներով, մեկնաբանություններով, անձնական նամակներով ինձ աջակցելու համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր