Ոչ թե թուրքական, այլ իրանական անօդաչուներն են հայտնաբերել նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրը։ Այս մասին, Tasnim-ի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի Գլխավոր շտաբը։ «Երկուշաբթի վաղ առավոտյան ուղղաթիռի կործանման ճշգրիտ վայրը հայտնաբերել է Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածից իր առաքելությունից հետ կանչված Իրանի ԶՈւ-ին պատկանող ԱԹՍ-ն»,- ասվում է ԳՇ տարածած հայտարարության մեջ։ Նշվում է, որ թուրքական ԱԹՍ-ն ամպերի պատճառով չի կարողացել ճշգրիտ հայտնել ուղղաթիռի կործանման վայրի կոորդինատները, ուստի վերադարձել է Թուրքիա։ Ավելի վաղ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, թե թուրքական Akıncı ԱԹՍ-ն տվյալներ է փոխանցել ուղղաթիռի բոլոր ուղևորների մահվան մասին։ |