Այսօր երեկոյան Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը պատասխանեց Պապ թագավորի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերլուծություններին: «Պապ թագավորը բացարձակ կապ չունի ո՛չ իր հետ, ոչ էլ իր պատկերացրած պետության հետ։ Այս մասին ասաց Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից շատ հաճախ հիշատակվող Պապ թագավորի պատմությանը։ Ինքն անընդհատ կորցրել է, մենք էլ՝ հետը։ Անկախ նրանից, թե ով ինչ վերաբերմունք ունի, Պապ թագավորը Հայաստանի սահմաններն է գծել գոնե, կարողացել է Ձիրավի ճակատամարտը հաղթել։ Ինքն ի՞նչ է արել․ մեզ բոլորիս աղետի է մատնել, մարդկանց դժբախտացրել է։ Է՞դ է Պապ թագավորը։ Այդպիսի Պապ թագավորը վաղուց մեռել է և ասեմ՝ հարություն էլ չի առնելու։ Երկրորդը՝ պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի։ Ինքը պատահականության ծնունդ է, ոչ թե պետականության երաշխավոր, և այն էլ՝ դրված պատահականության»,- ասաց նա։ |