ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +18 °C ... +32 °C Վաղը`+34 °C
«Երևանի հասարակական տրանսպորտը բնականոն հունով աշխատում է»․ քաղաքապետարան
10:30, 23.05.2024 | mamul.am
1106 | 0

Այսօր վաղ առավոտից Երևանի հասարակական տրանսպորտը սկսել է աշխատել բնականոն հունով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Երեկ որոշ երթուղիներում վարորդների կողմից ըստ էության արձանագրվել էին աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր:

Վերջին մեկ ամսվա ընթացքում բացահայտվել են չարաշահումներ։ Ուղևորափոխադրումների օրական հասույթներն այսօր արդեն զգալիորեն աճել են, ստվերը կրճատվում է, ձեռնարկվում են գործուն քայլեր՝ երևանցիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անձամբ էր այցելել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, զրուցել վարորդների հետ ու ներկայացրել իր դիտարկումները»,- հայտնում են քաղաքապետարանից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր