ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
«Իրանի հետ հարաբերությունները պետք է էլ ավելի խորացնել»․ Բագրատ Սրբազան
10:36, 23.05.2024 | mamul.am
1156 | 0

Բագրատ Սրբազանը այցելել է Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և գրառում կատարել Նախագահ Էբրահիմ Ռայիսիի և պատվիրակության մյուս անդամների ողբերգական մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների մատյանում։ «Մեր սիրտը, մեր աղոթքները Իրանի ժողովրդի հետ են։ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի շատ բարեկամ երկիր է և այն եզակի երկիրը, որը մեր ժողովրդին հարազատաբար գուրգուրել և պահել է։ Այն բոլոր սպառնալիքները, որ տեղի են ունենում աշխարհում և կարող են որևէ կերպ վնասել հայ-իրանական հարաբերությունները, պետք է չեզոքացվեն։ Հարաբերությունները պետք է էլ ավելի խորացնել ու զարգացնել, դրա անհրաժեշտությունը կա։ Ես կարծում եմ, որ պետք է գնահատանքով անդրադառնանք Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության հաստատուն հայտարարություններին՝ ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

«Իրանի հետ հարաբերությունները պետք է էլ ավելի խորացնել»․ Բագրատ Սրբազան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր