ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Ավարայրի հաղթանակը ռեալ է, այն երբեք էլ բարոյական չի եղել»․ Բագրատ Սրբազան
15:24, 23.05.2024 | mamul.am
1299 | 0

Ինչպես հայտնել ենք, մայիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հանրապետության Հրապարակում լինելու է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։ Այսօր հայրենադարձների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանը պատասխանեց հանրահավաքի համար ընտրված օրվա վերաբերյալ հարցին․
Լրագրող․ «Մայիսի 26-ը Ավարայրի ճակատամարտի օրն է, ասում եք հաղթանակի սպասում կա, ի՞նչ անել, որպեսզի այդ հաղթանակը նորից չլինի բարոյական»։
Բագրատ Սրբազան․ «Ավարայրի հաղթանակը ռեալ հաղթանակ է, քանի որ 30 տարի հայ ժողովուրդը Ավարայրի խորհրդով, պայքարելով հասավ Նվարսակի պայմանագրի կնքմանը։ Ավարայրը երբեք էլ բարոյական հաղթանակ չի եղել։ Դրանք կեղծ ասելիքներ են․ որ մտցրել են մեր ժողովրդի կյանքի ու մտածողության մեջ։
Լրագրող․ «Իսկ ինչո՞վ եք բացատրում թուրք- ադրբեջանական քարոզչամեքենայի այսչափ ուշադրությունը շարժման նկատմամբ»։
Բագրատ Սրբազան․ «Պատճառը մտահոգությունն է ու վախը։ Կարող է զրկվեն իրենց գործակիցներից։ Այսպիսի բարեպատեհ, համագործակցող իշխանություն միայն երազներում կունենային»։

«Ավարայրի հաղթանակը ռեալ է, այն երբեք էլ բարոյական չի եղել»․ Բագրատ Սրբազան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր