ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ ՊՆ պաշտոնյաների վերջին ձերբակալությունները կոռուպցիայի դեմ հետևողական պայքար են, հաղորդում է ТАСС-ը։ «Դա կոռուպցիայի դեմ հետևողական պայքար է, այլ ոչ թե արշավ։ Սա մեր իրավապահ մարմինների գործունեության բաղկացուցիչ մասն է»,- նշել է նա։ Միաժամանակ, Պեսկովը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք Կրեմլին նախապես հայտնի է եղել ձերբակալությունների ծրագրերի մասին: Նա նշել է, որ այդ հարցին պատասխանելու իրավասություն չունի։ Հիշեցնենք, որ այսօր հայտնի է դարձել կաշառք ստանալու գործով ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վադիմ Շամարինի ձերբակալության մասին։ Ավելի վաղ կոռուպցիոն հանցագործությունների հետաքննության շրջանակներում ձերբակալվել են ՌԴ ԶՈւ 58-րդ բանակի նախկին հրամանատար Իվան Պոպովը, պաշտպանության նախարարության կադրերի գլխավոր վարչության պետ Յուրի Կուզնեցովը և Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Տիմուր Իվանովը: |