ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +18 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»․ ՄԻՊ
00:36, 24.05.2024 | mamul.am
3037 | 0

ՀՀ ՄԻՊ-ը հայտնում է․ ««Զվարթնոց» օդանավակայանի աշխատակցների և ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ:
Հարցը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, համապատասխան պարզաբանումներ են պահանջվել պետական իրավասու մարմիններից։
Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները պարբերաբար այցելում են «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին ծանոթանալու նպատակով: Վերջին այցը տեղի է ունեցել մայիսի 21-ին»։

Աղբյուրը` ՀՀ ՄԻՊ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր