ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+35 °C
Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների նիստը
11:24, 24.05.2024 | mamul.am
1521 | 0

Բիշքեկում մեկնարկել Է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների նիստը։ Դրան մասնակցում են Ղրղզստանի ազգային անվտանգության ծառայության նախագահ Կամչիբեկ Տաշիևը, Ռուսաստանի ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և համագործակցության այլ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարներ:

Մասնակիցները կսահմանեն ԱՊՀ երկրներում իրավիճակի ապակայունացման նպատակով արտասահմանում մարտական պատրաստություն անցած անձանց հայտնաբերման համատեղ միջոցառումներ:

Հայաստանից մասնակցում է ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Սամվել Հայրապետյանը։ Ադրբեջանը ներկայացնում է Ադրբեջանի ԱԱԾ պետ Ալի Նագիևը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր