ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+35 °C
«Նույն այդ կայսրության բանակի Գլխավոր շտաբի ինչ-որ քարտեզ «սուրբ գիրք» են դարձրել»․ Ոսկանյան
14:18, 24.05.2024 | mamul.am
1544 | 0

Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Հայաստանում մեր օրերի ամենամեծ աբսուրդներից մեկն այն է, երբ օրնիբուն «ինքնիշխանություն» բառը թմբկահարող, մեր պատմությունն, իբր, օտար կայսրության կողմից գրված հռչակող, այդ կայսրությունն արհեստածին Ադրբեջանի, իբր, իրական դաշնակից համարողներն իրենց համար «սուրբ գիրք» են դարձրել նույն այդ կայսրության բանակի Գլխավոր շտաբի ինչ-որ քարտեզ, որով էլ որոշում են Հայաստանի «ինքնիշխան» աշխարհագրությունը և բոլորիս ու մեր սերունդների ճակատագիրը։

Այս ամենն ուղղակի զավեշտալի կթվար, եթե իրականության մեջ այսքան ողբերգական չլիներ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր