ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Լրագրության հաղթանակը»․ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպություն
13:24, 25.06.2024 | mamul.am
1407 | 0

Wikileaks կայքի հիմնադիր, լրագրող Ջուլիան Ասանժի ազատ արձակումը բրիտանական բանտից լրագրության և մամուլի ազատության հաղթանակն է։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը։

«Ջուլիան Ասանժն ազատ է։ Մենք մեծ թեթևություն ենք զգում, որ այս վտանգավոր հետապնդումն ի վերջո ավարտվեց։ Սա հաղթանակ է լրագրության և մամուլի ազատության համար, որի համար RSF-ն ի սկզբանե պայքարում էր։ Վաղուց ժամանակն էր՝ ազատ արձակելու Ասանժին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ջուլիան Ասանժին ազատ են արձակել։ Նա վերադարձել է իր հայրենի Ավստրալիա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր