ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+34 °C
Գործարկվելու են «հետիոտնային կանչի ռեժիմով» տրանսպորտային և հետիոտնային լուսացույցեր
03:06, 25.05.2024 | mamul.am
2879 | 0

Մայիսի 31-ից Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 14+700 (Հոմլենդ գործարանի դիմաց) և կմ 17+400 (ABC Motors-ի դիմաց) հատվածներում գործարկվելու են «հետիոտնային կանչի ռեժիմով» տրանսպորտային և հետիոտնային լուսացույցեր։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵՆ-ից։

«Երկու հատվածներում` հետիոտնային անցումներից առաջ, տեղակայված են լուսացույցի և հետիոտնային անցումի մասին նախազգուշացնող ճանապարհային նշաններ։ Հորդորում ենք տրանսպորտային միջոցների վարորդներին և հետիոտներին հետևել լուսացույցերի ազդանշաններին և խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր