ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Սահմանն, իսկապես, Ալիևն է գծել»․ Ոսկան Սարգսյան
16:00, 25.05.2024 | mamul.am
2207 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կիրանցում սահմանազատման գործընթացի մանրամասներին տեղյակ մի պաշտոնյա ոչ պաշտոնապես լրագրողիս հայտնեց, որ ի սկզբանե նախատեսված է եղել միջպետական ավտոճանապարհի Կիրանցի կամուրջը թողնել Հայաստանին, դրա փոխարեն Ղզըլ Հաջիլի գյուղի կամուրջը, որը ռազմավարական նշանակություն չունի, գտնվում է Հայասռանի վերահսկողության ներքո, հանձնել Ադրբեջանին։ Սակայն Ադրբեջանի ղեկավարը որոշել է, որ Ադրբեջանը պատերազմում հաղթած պետություն է, իրենք են գծում սահմանները, Կիրանցի բնակիչները պետք է անհապաղ ու անտրտունջ կատարեն իրենց բոլոր պահանջները։ Ուստի կամուջների փոխանակությունը չի կայացել։ Ստացվում է, որ Կիրանցի բնակիչներից մեկին ասված, Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանի այն խոսքերը, թե Իլհամ Ալիևը զայրացել է Կիրանցի բնակիչների ակտիվությունից, նրանց շարժումից, ուստի սահմանագիծը միակողմանի կերպով ի վնաս Կիրանցի է գծել, ճշմարտություն է»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր