Ինչպես հայտնել ենք, Երևանում կայացել է ՀՅԴ Բյուրոյի հրավիրած` Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը: Իր ելույթում ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշեց. «Մեզ ստիպում են հրաժարվել մեր անցյալից, որպեսզի կառավարեն մեր ապագան։ Ու հենց այստեղ է, որ դուք ձեր գործունեությամբ ապացուցում եք հակառակը: Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակներն ապացուցում են, որ փոքրաթիվ, բայց կազմակերպված ռեսուրսը, որն իր առջև ունի հստակ նպատակ, ի զորու է հաղթահարելու մեծ խնդիրներ։ 2020-ից ի վեր ապրում ենք նոր իրականությունում, որտեղ մեր երկրի վրա արտաքին և ներքին թշնամական հարձակումները շարունակվում են։ Այդ իրականությունում երեք միտք ամեն օր ամեն ժամ մատուցվում է ժողովրդին։ Մեզ փորձում են համոզել, որ չունենք ռեսուրս, հնարավորություն՝ դիմագրավելու մեզ ոչնչացնել ցանկացող թշնամուն։ Մեզ համազում են, որ չունենք դաշնակիցներ, բարեկամներ, միայնակ ենք աշխարհում։ Մեզ համոզում են, որ պետք է հրաժարվենք արդարության համար պայքարից, երազանքերից, որ կարողանանք գոյատևել։ Դրա համար հակադրում են հայրենիքն ու սփյուռքը, մեր դաշնակիցներին վերածում են թշնամիների, իսկ թշնամիներին ներկայացնում են որպես բարեկամներ»: Մանրամասները՝ տեսանյութում։ |