ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Լսող սարք են տեղադրել, իմացեք՝ մեր երկրում որքան անապահով է մարդը». Բագրատ Սրբազան
21:00, 25.05.2024 | mamul.am
3355 | 0

Լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանը հաստատեց՝ հյուրանոցի իր համարում լսող սարք են դրել` արձանագրելու համար իր խոսակցությունները։

«Չեն փորձել, տեղադրել են սարքը»,- ասաց Բագրատ Սրբազանը։

«Տեղադրել են, մենք էլ իմացել ենք։ Մեզ համար տարբեր կազմակերպություններ են աշխատում: Մենք այս ընթացքում բացահայտել ենք բոլոր մեզ հետևող մեքենաները, էդ տղաների հետ խոսել ենք, ուրիշ տարբեր բաներ էլ ենք բացահայտել: Էսօր հեռախոսային խոսակցություններն ենք բացահայտել»,- հավելեց նա։

Սրբազանը նշեց նաև՝ ինչ որ ներկայացված է տեսանյութում, այդպես էլ եղել է։ Ավելին, այդ նույն սենյակից, որից փորձել են գաղտնալսել իրեն, պարբերաբար լուսանկարել ու տեսանկարահանել են իրենց շարժը։

«Իմացեք՝ մեր երկրում որքան անապահով է մարդը»,- ասաց Բագրատ Սրբազանը, ապա դիմեց իրավապահ մարմիններին ու ուժային կառույցներին․ «Ձեզ էլ են հսկում, սիրելի՛ ԱԱԾ կամ ո՞ր մարմինն է, չգիտեմ։ Դուք խիստ հսկողության ներքո եք, իմացե՛ք»,- ասաց նա։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սրբազանի սենյակում փորձել են լսող սարք դնել։ Այդ մասին վկայող տեսանյութ էր հրապարակվել։

«Լսող սարք են տեղադրել, իմացեք՝ մեր երկրում որքան անապահով է մարդը». Բագրատ Սրբազան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր