ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Մահմուդ Աբասը շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին
14:18, 26.06.2024 | mamul.am
1358 | 0

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Պաղեստին պետությունը ճանաչելու համար, գրում է WAFA գործակալությունը։

«Ձեր իմաստուն որոշումը, որը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին, ՄԱԿ-ի բանաձևերին և միջազգային լեգիտիմության սկզբունքին, ևս մեկ քայլ է պաղեստինցի ժողովրդի իրավունքների ճանաչման ուղղությամբ։ Այդ իրավունքների հիմքում են 1967թ․ սահմաններում սեփական հողերի տնօրինումը, իսրայելական օկուպացիային վերջ տալու անհրաժեշտությունը, ինքնորոշումն ու անկախությունը»,- ասել է Աբասը։

Նա հույս է հայտնել, որ այն երկրները, որոնք դեռ չեն ճանաչել Պաղեստինի անկախ պետությունը, կհետևեն այդ օրինակին՝ Պաղեստինի և տարածաշրջանի երկրների միջև անվտանգության, խաղաղության և համակեցության հասնելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր