ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել հայկական 4 գյուղեր․ #РБК
11:30, 27.05.2024 | mamul.am
3742 | 0

Ադրբեջանի սահմանապահ ծառայության վերահսկողության տակ են անցել Հայաստանի հետ սահմանին գտնվող գյուղերը, հաղորդում է РБК-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությանը։ Լրատվամիջոցը նշում է, որ ընդհանուր մակերեսը կազմում է 6,5 քկմ։

«Սահմանազատման աշխատանքների արդյունքում որոշվել է 12,7 կմ երկարությամբ սահմանագիծը, որն ապահովել է Բաղանիս Այրում, Աշաղի-Ասկիպարա, Խերեմլի, Կիզիլ Հաջիլի գյուղերի վերադարձն Ադրբեջանին»,- АПА-ն մեջբերում է մամուլի ծառայության հաղորդագրությունը։

РБК-ն հիշեցնում է, որ ավելի վաղ Հայաստանն ու Ադրբեջանը զորքերը հետ են քաշել Տավուշի մարզից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր