«Սրբազան պայքար» թելեգրամյան էջը գրում է. «Օր ու գիշեր Սրբազան պայքարի մասնակիցներին բարոյականություն քարոզելով, թե՝ ինչպե՞ս եք երթերի ընթացքում երաժշտություն միացնում, երբ ջրհեղեղի հետևանքով զոհեր ունենք, ՔՊ-ականներն իրենք են խրախճանք կազմակերպում, որին մասնակցում է նաև Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։ Այն էլ ինչ խորագրով՝ «Սև ու սպիտակ»։ Խրախճանքը տեղի է ունեցել այսօր ժամը 14։00-ին՝ Երևանի Տիչինայի փողոցում գտնվող սրահներից մեկում։ Թեև ՔՊ-ականներն ամեն ինչ արել են, որպեսզի այս խրախճանքի մասին տեղեկություն չտարածվի, դրա մասնակիցներին ստիպելով ջնջել իրենց սոցիալական էջերից քեֆ-ուրախության կադրերը, այնուամենայնիվ, դա նրանց չի հաջողվել։ Ներկայացվող տեսանյութում հերթական անգամ լիուլի բացահայտվում է իշխանությունների իրական դեմքը»։ |