ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ռուսաստանը հրթիռակոծել է Զապորոժիեի շրջանը. զոհերի ու վիրավորների թվում շատ են երեխաները
23:00, 30.06.2024 | mamul.am
3144 | 0

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Զապորոժիեի շրջանի Վոլնյանսկ քաղաքի հրթիռակոծությունից յոթ մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել, հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ-ն։

«7 մարդ մահացել է (3 տղամարդ, 1 կին և 3 երեխա): Տուժել է 36 մարդ, այդ թվում՝ 9 երեխա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Շրջվարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը նշել է, որ օրվա ընթացքում ռուսական բանակը 381 անգամ հարձակվել է Զապորոժիեի շրջանի 13 բնակավայրի վրա։ Նրա խոսքով, ավերվել է 37 բնակելի շենք և ենթակառուցվածքային օբյեկտ։ Շրջանում սուգ է հայտարարվել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր