ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Մեր երկրում վաղուց չկա աղետի ռիսկերի կառավարում». Սևակ Հակոբյան
01:18, 29.05.2024 | mamul.am
827 | 0

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը․ «Արդեն 4 տարի է` այս իշխանությունը մեր գլխին ինքնին աղետ է, մշտական աղետներ են ու զոհեր։ Մինչ Նիկոլը, կար մեկ՝ համարյա վերականգնված Աղետի գոտի։ ՔՊ-ի օրոք կանգ առավ այդ աղետի գոտու վերականգնումը, բայց ավելացան աղետի գոտիները՝ Արցախ, Լոռի, Տավուշ, Սյունիք, բանակ․․․ Մեր երկրում վաղուց չկա աղետի ռիսկերի կառավարում, բարձիթողի վիճակ է։ ՆԳ փոխնախարար Ցուցուլյանը, որը արտակարգ իրավիճակիներ բաժինն է ղեկավարում, Նիկոլը տարել-տնկել էր Օպերայի մոտ՝ փողոցը փակելու։
Կարո՞ղ է որևէ մեկն ասել, թե ԱԻՆ-ի պետը ինչ գործ ուներ խաղաղ անհնազանդության ակցիաները հսկելիս։ Գուցե իրենց համար արտակարգ իրավիճակ է ամեն տեղ, որտեղ այցելում է Նիկոլը և որտեղ Նիկոլի դեմ բողոք կա։ Բա եթե ուր գնում է, բողոք կա, ուրեմն աղետն էլ արտակարգ վիճակն էլ ինքն է, պետք չէ՞ իրենից ազատվել, թե՞ ձեզ մոտ այլ տրամաբանություն է։
Նիկոլի օրոք անձրևը ջրհեղեղ է դառնում, հրադադարի խախտումը պատերազմ է դառնում, ավտոյի շարժը մահ է դառնում, օրինականություն պահող ոստիկանը հանցագործ է դառնում։ Այս իշխանությունը ամեն առումով է աղետաբեր։ Մենք աղետի մեջ ենք ապրում արդեն 6 տարի։ 6 տարվա մեջ չկա էդպիսի մեկ ամիս, որ ապրենք հանգիստ։ Ժողովուրդը հոգնել է էս վիճակից։ Էս մշտական սարսափային վիճակից իրոք հոգնել ենք»։

Աղբյուրը` Սևակ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր