«Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայիսի 28-ին Սարդարապատում Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է։ Կարելի է շնորհավորել ամեն ինչում «աննախադեպ» լինելու մոլուցքով տառապող իշխանությանը․ նրանք այսօր աննախադեպ խայտառակություն են գրանցել։ Երբեւէ դժվար կլիներ պատկերացնել, որ ազգային կարեւորագույն տոնին Հայաստանի ոստիկանությունը կարող է խոչընդոտել Ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։ Այն նույն Սարդարապատի, որը հնարավոր դարձավ նաեւ Առաքելական եկեղեցու գահակալի ոգեշունչ հորդորի ու հայոց հոգեւորականության ակտիվ մասնակցության շնորհիվ։ |