ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Հրդեհ՝ Իսրայելյան փողոցում. բնակիչներ են ծխահարվել
09:48, 01.06.2024 | mamul.am
1450 | 0

Հունիսի 1-ին, ժամը 00:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի խոհանոցում (մոտ 10 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։54-ին, մարվել՝ 02։08-ին։ Այրվել են խոհանոցը՝ գույքով, բաղդադե տանիքը (մոտ 10 քմ)։
Բնակարանում գտնվող Կ․ Գ-ն (ծնված 1990թ․) և Է․ Ե-նը (ծնված 1998թ․) ծխահարվել են․ վերջիններիս շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր