ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ուկրաինայում Հայաստանի դեսպանը և Երևանի Նոր Նորքի թաղապետն այցելել են Բուչա
23:30, 02.06.2024 | mamul.am
2440 | 0

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այցելել են Ուկրաինայի Բուչա քաղաք։ Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է Բուչայի քաղաքային վարչակազմը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Բուչայի և Երևանի Նոր Նորք համայնքների միջև համագործակցության հաստատման հնարավորությունը։

Հայկական պատվիրակությունը` որպես մարդասիրական օգնություն, դեղամիջոցներ է նվիրաբերել Բուչայի երկրորդական օղակի բժշկական հաստատություններին։

«Մենք հպարտանում ենք ուկրաինացի ժողովրդի քաջությամբ, որը պաշտպանում է իր ազատությունն ու անկախությունը մարտի դաշտում։ Երևան քաղաքը և Նոր Նորքի շրջանը մշտապես աջակցելու են Բուչային և ռուսաստանյան ագրեսիայից տուժած մյուս համայնքներին։ Այս մարդասիրական օգնությունը մեր համերաշխության մի փոքր մասն է միայն»,- ընդգծել է Տիգրան Տեր-Մարգարյանը։

Հյուրերը անմեղ զոհերի հիշատակը հարգել են 509 սպանված խաղաղ բնակիչների հուշահամալիրի ինստալյացիայի մոտ, հայտնում է Բուչայի քաղաքային վարչակազմը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր