ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
Մեքսիկայի նախագահական ընտրություններում հաղթել է կին թեկնածուն
09:48, 03.06.2024 | mamul.am
2216 | 0

Մեքսիկայի իշխող «Ազգային վերածննդի շարժում» կուսակցության ղեկավար Մարիո Դելգադոն հայտարարել է, որ կուսակցության՝ նախագահի թեկնածու Կլաուդիա Շեյնբաումը հաղթել է կիրակի կայացած նախագահական ընտրություններում, հաղորդում են մեքսիկական ԶԼՄ-ները:

Ազգային ընտրական ինստիտուտը (INE) ներկայացրել է քվեարկության նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ Շեյնբաումը հավաքել է ձայների 59,04%-ը։

Մեքսիկայի նախագահին ընտրում են 6 տարի ժամկետով։ Նրա երդմնակալության արարողությունը տեղի կունենա ընտրություններից 4 ամիս անց. պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 1-ին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր