ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հուսով ենք՝ ՀՀ ղեկավարությունը կհստակեցնի կազմակերպության հետ իր հարաբերությունները»․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
14:30, 03.06.2024 | mamul.am
1715 | 0

ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարությունը կհստակեցնի կազմակերպության հետ իր հարաբերությունների հեռանկարները։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը, հաղորդում է Интерфакс-ը։

«Վերջին մեկ տարում հայ գործընկերները զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին։ Այնուամենայնիվ, փոխգործակցության հիմնական մեխանիզմներն աշխատում են։ ՀՀ-ն մնում է կազմակերպության լիիրավ անդամ, այդ երկրի նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով: Հուսով ենք՝ ՀՀ ղեկավարությունը կհստակեցնի կազմակերպության հետ իր հարաբերությունների հեռանկարները»,- ասել է Թասմագամբետովը՝ ելույթ ունենալով Ալմաթիում ՀԱՊԿ ԽՎ նիստում։

«Դա օգտակար կլինի մեր միավորման բոլոր մասնակիցներին, առաջին հերթին, հետագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար»,- հավելել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր