ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
«Մեր հարևան Հայաստանն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»․ Բաքրաձե
11:54, 05.06.2024 | mamul.am
1798 | 0

ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, որ ՀԱՀ-ը, Արգենտինան և Հայաստանը պաշտպանել են Աբխազիայից և Վրաստանի Ցխինվալի շրջանից հարկադիր վերաբնակների կարգավիճակի մասին ՄԱԿ-ի բանաձևը, հաղորդում է Interpress-ը։

«Վրաստանի ներկայացրած բանաձևի կողմնակից են դարձել շատ կարևոր պետություններ։ Դրանք են Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Արգենտինան և Հայաստանը։ Հայաստանը՝ մեր հարևանը, վճռականորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ու այդ կարևոր բանաձևին»,- ասել է Բաքրաձեն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր