ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
«Խաղաղության պայմանագրի նոր առաջարկ ենք ստացել Հայաստանից»․ Բայրամով
14:18, 05.06.2024 | mamul.am
3356 | 0

Ադրբեջանը Հայաստանից ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի նոր խմբագրությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Մի քանի օր առաջ Հայաստանից նոր նախագիծ ստացանք։ Ուզում եմ նշել, որ համաձայնագրի նախագծի՝ բաց մնացած հարցերը կրճատվել են»,- ասել է Բայրամովը՝ հունգարացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր