ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
Վրաստանն արտաքսել է ավելի քան 40 օտարերկրացիների, այդ թվում՝ հայերի
16:06, 05.06.2024 | mamul.am
3316 | 0

Ապրիլին ու մայիսին Վրաստանի ներքին գործերի նախարարությունը երկրից արտաքսել է 42 մարդու՝ միգրացիոն օրենսդրության խախտման համար։ Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Վրաստանի ՆԳՆ-ն վերջին 2 ամսում ձերբակալել է 42 քաղաքացու։ Նրանց մի մասը երկրից հեռացել է ինքնակամ, մի մասն էլ՝ հարկադրաբար։ Արտաքսվածների թվում են Հայաստանի, Իրաքի, Իրանի, Ալժիրի, Պակիստանի, Ռուսաստանի, Հորդանանի, Եգիպտոսի և այլ երկրների քաղաքացիներ։

Նշվում է, որ արտաքսվել են Ադրբեջանի 8 անչափահաս քաղաքացիներ, որոնք Վրաստան են ժամանել առանց օրինական հիմքերի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր